Հոդված 21. Վկայի ցուցմունքներ տալու պարտականությունը
Հոդված 21. Վկայի ցուցմունքներ տալու պարտականությունը
1. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները դատական կամ վարչական գործերի քննության ժամանակ կարող են կանչվել որպես վկաներ: Հյուպատոսական ծառայողը կամ սպասարկող անձնակազմի աշխատակիցը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի, չի կարող հրաժարվել վկայի ցուցմունքներ տալուց: Եթե հյուպատոսական պաշտոնատար անձը հրաժարվի տալ վկայի ցուցմունքներ, նրա նկատմամբ չեն կարող կիրառվել հարկադրանքի միջոցներ կամ այլ սանկցիաներ:
2. Այն մարմինը, որին անհրաժեշտ է հյուպատոսական պաշտոնատար անձի՝ որպես վկայի ցուցմունքը, պետք է չխոչընդոտի այդ անձի կողմից իր գործառույթների կատարմանը: Նա կարող է, երբ դա հնարավոր է, այդպիսի ցուցմունքները լսել այդ անձի տանը կամ հյուպատոսական հիմնարկում կամ էլ՝ նրանից ընդունել գրավոր ցուցմունքներ:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները պարտավոր չեն ցուցմունքներ տալ այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են իրենց կողմից պաշտոնական գործառույթների կատարման հետ, կամ ներկայացնել իրենց գործառույթներին վերաբերող պաշտոնական գրագրություն և փաստաթղթեր: Նրանք պարտավոր չեն տալ Ներկայացվող պետության օրենսդրությունը պարզաբանող ցուցմունքներ: