Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Հրաժարում արտոնություններից և անձեռնմխելիությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Հրաժարում արտոնություններից և անձեռնմխելիությունից

1. Ներկայացվող պետությունը կարող է հրաժարվել հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների կամ նրանց ընտանիքների անդամների՝ 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածներում նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքի՝ այդպիսի հրաժարումը պետք է միշտ լինի որոշակիորեն արտահայտված և այդ մասին Նստավայր պետությանը պետք է հայտնել գրավոր:

3. Հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կողմից գործ հարուցվելը այն դեպքում, երբ նա կարող էր օգտվել, սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն, իրավազորության անձեռնմխելիությունից, նրան զրկում է հիմնական հայցի հետ անմիջականորեն կապված որևէ հակընդդեմ հայցի վերաբերյալ իրավազորության անձեռնմխելիությունը վկայակոչելու իրավունքից:

4. Քաղաքացիական կամ վարչական գործի հետ կապված իրավազորության անձեռնմխելիությունից հրաժարվելը չի նշանակում հրաժարվել դատական որոշման կատարման հետ կապված անձեռնմխելիությունից: Դրա համար անհրաժեշտ է առանձին գրավոր հրաժարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։