Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Մաքսատուրքերից և զննումից ազատում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Մաքսատուրքերից և զննումից ազատում

1. Նստավայր պետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, թույլատրում է ներմուծումը և ազատում է բոլոր մաքսատուրքերից, հարկերից ու դրա հետ կապված գանձումներից, բացառությամբ պահպանման, տեղափոխման և նման ծառայությունների դիմաց գանձվող վճարների.

ա) հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները,

բ) հյուպատոսական պաշտոնատար անձի կամ նրա հետ ապրող ընտանիքի անդամների անձնական օգտագործման համար, ներառյալ՝ կահավորման համար նախատեսված առարկաները: Սպառողական ապրանքների քանակը չպետք է գերազանցի համապատասխան անձանց կողմից անմիջական սպառման համար անհրաժեշտ քանակությունը:

2. Հյուպատոսական ծառայողները սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնություններից և ազատումներից օգտվում են այն առարկաների առնչությամբ, որոնք ներմուծվել են իրենց սկզբնական տեղավորման ժամանակ:

3. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը, որը վերցված է նրանց հետ, ազատվում է զննումից: Ուղեբեռը կարելի է զննել միայն այն դեպքում, երբ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այն պարունակում է առարկաներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում, կամ էլ այնպիսի առարկաներ, որոնց ներմուծումն ու արտահանումն արգելված են Նստավայր պետության օրենսդրությամբ, կամ էլ դրանք կարգավորվում են Նստավայր պետության կարանտինային օրենքներով և կանոններով: Նման զննումը պետք է կատարվի համապատասխան հյուպատոսական պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի ներկայությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։