Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը

1. Նախքան հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը Ներկայացվող պետությունը դիվանագիտական կամ այլ համապատասխան ուղիներով պետք է ստանա Նստավայր պետության նախնական համաձայնությունը առաջարկվող անձի վերաբերյալ:

Եթե Նստավայր պետությունը համաձայնություն չի տալիս որևէ անձի նշանակմանը՝ որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի, ապա նա պարտավոր չէ Ներկայացվող պետությանը հաղորդել նման մերժման դրդապատճառների մասին:

2. Նստավայր պետության նախնական համաձայնությունը ստանալուց հետո Ներկայացվող պետությունը դիվանագիտական ուղիներով Նստավայր պետության արտաքին գործերի նախարարին ուղարկում է հյուպատոսական արտոնագիր /պատենտ/ կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման վերաբերյալ նման այլ փաստաթուղթ: Այդ փաստաթղթում պետք է նշվեն հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ամբողջական անունն ու ազգանունը, դասը, այն հյուպատոսական շրջանը, որտեղ նա կատարելու է իր գործառույթները, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը:

3. Արտոնագիրը /պատենտը/ կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման վերաբերյալ նման այլ փաստաթուղթը ստանալուց հետո Նստավայր պետությունը նրան տալիս է թույլտվություն, որը կոչվում է էկզեկվատուրա. ցանկացած ձևով:

Նստավայր պետությունը, որը մերժում է էկզեկվատուրա տալը, պարտավոր չէ Ներկայացվող պետությանը հայտնել նման մերժման դրդապատճառների մասին:

4. Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով և 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը չի կարող իր գործառույթների կատարմանը ձեռնամուխ լինել մինչև էկզեկվատուրա ստանալը:

5. Նստավայր պետությունը կարող է, մինչև էկզեկվատուրա տրամադրելը, հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրել, որ նա ժամանակավորապես կատարի իր գործառույթները: Այդ դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:

6. Հենց որ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրվում է նույնիսկ ժամանակավորապես կատարել իր գործառույթները, Նստավայր պետությունը այդ մասին անհապաղ ծանուցում է հյուպատոսական շրջանի իրավասու մարմիններին: Այդ պետությունը ապահովում է այնպիսի միջոցների իրականացումը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարողանա կատարել իր պաշտոնական պարտականությունները և օգտվի սույն Կոնվենցիայից բխող առավելություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։