Հոդված 43. Ժառանգությանը վերաբերող գործառույթներ
Հոդված 43. Ժառանգությանը վերաբերող գործառույթներ
1. Նստավայր պետության իրավասու մարմինները հյուպատոսական պաշտոնատար անձին անհապաղ ծանուցում են ժառանգական գույքի առկայության մասին, եթե մահացածը հանդիսանում է Ներկայացվող պետության քաղաքացի, ինչպես նաև ծանուցում են ժառանգական գույքի առկայության մասին, անկախ մահացած անձի քաղաքացիությունից, եթե Ներկայացվող պետության քաղաքացին հանդիսանում է ժառանգ, տրամադրելով ողջ առկա տեղեկատվությունը ժառանգական գույքի, ժառանգների, ինչպես նաև կտակի առկայության մասին:
2. Նստավայր պետության տարածքում ժառանգական գույքի նկատմամբ հյուպատոսական պաշտոնատար անձի գործառույթները կանոնակարգվում են Նստավայր պետության օրենքներով և միջազգային իրավունքի նորմերով: