Հոդված 45. Խնամակալություն և հոգաբարձություն
Հոդված 45. Խնամակալություն և հոգաբարձություն
1. Նստավայր պետության իրավասու մարմինները համապատասխան տեղեկություններ ունենալու դեպքում պարտավոր են անհապաղ տեղեկացնել հյուպատոսական պաշտոնատար անձին ցանկացած այն դեպքի մասին, երբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը համապատասխանում է Ներկայացվող պետության քաղաքացի հանդիսացող անչափահաս անձի կամ սահմանափակ գործունակությամբ այլ անձի շահերին:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի Նստավայր պետության իրավասու մարմիններին առաջարկել համապատասխան անձինք՝ որպես խնամակալներ կամ հոգաբարձուներ նշանակելու համար: