Անցնել բովանդակությանը

Հոդված 55. Նստավայր պետությունից մեկնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55. Նստավայր պետությունից մեկնելը

Նստավայր պետությունը նույնիսկ զինված հակամարտության դեպքում պարտավոր է հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներին և մասնավոր տնային աշխատողներին, որոնք Նստավայր պետության քաղաքացիներ չեն, ինչպես նաև նրանց հետ բնակվող իրենց ընտանիքների անդամներին, անկախ նրանց քաղաքացիությունից, տրամադրել ժամանակ և առավել բարենպաստ պայմաններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել մեկնելու և մեկնեն համապատասխան աշխատակիցների գործառույթների դադարումից հետո հնարավորինս կարճ ժամկետում: Մասնավորապես, նա պետք է անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրի փոխադրամիջոցներ՝ ի տնօրինություն, որոնք պահանջվում են նրանց կամ նրանց գույքի համար, բացառությամբ Նստավայր պետությունում ձեռք բերված գույքի, որի արտահանումը մեկնելու ժամանակ արգելված է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։