Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Նշանակումներ, ժամանման և մեկնման մասին ծանուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Նշանակումներ, ժամանման և մեկնման մասին ծանուցում

1. Ներկայացվող պետությունը գրավոր ծանուցում է Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության կողմից նշված մարմնին հետևյալի մասին.

ա) հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների նշանակման, նշանակումից հետո հյուպատոսական հիմնարկ նրանց ժամանման, վերջնական մեկնման կամ նրանց գործառույթների ավարտի և բոլոր այլ փոփոխությունների մասին, որոնք ազդում են նրանց կարգավիճակի վրա և կարող են տեղի ունենալ հյուպատոսական հիմնարկում նրանց աշխատանքի ժամանակ,

բ) հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ընտանիքի անդամ հանդիսացող և մշտապես նրա հետ բնակվող անձի ժամանման կամ վերջնական մեկնման, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, այն մասին, որ այս կամ այն անձը դառնում է կամ դադարում է լինել ընտանիքի այդպիսի անդամ,

գ) մասնավոր տնային աշխատողների ժամանման և վերջնական մեկնման մասին և, համապատասխան դեպքերում, այդ կարգավիճակով նրանց ծառայության դադարեցման մասին,

դ) որպես հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ կամ մասնավոր տնային աշխատողներ Նստավայր պետությունում բնակվող անձանց վարձելու և ազատելու մասին, որոնք արտոնությունների և անձեռնմխելիության իրավունք ունեն:

2. Ժամանման կամ վերջնական մեկնման վերաբերյալ ծանուցումը պետք է արվի հնարավորինս շուտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։