Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների համար հյուպատոսական և բնակելի շինություններ ձեռք բերելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների համար հյուպատոսական և բնակելի շինություններ ձեռք բերելը

1. Ներկայացվող պետությունը իրավունք ունի իր անունից կամ իր կողմից լիազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով, Նստավայր պետության օրենսդրությանը համապատասխան և այդ պետության համաձայնությամբ, որպես սեփականություն ձեռք բերել, վարձակալել կամ ցանկացած այլ ձևով տիրապետել`

ա) շենքեր կամ դրանց մասերը՝ նախատեսված հյուպատոսական շինությունների համար, ինչպես նաև բնակելի տարածք՝ ցանկացած հյուպատոսական պաշտոնատար անձի, ցանկացած հյուպատոսական ծառայողի կամ սպասարկող անձնակազմի աշխատակցի համար, որոնք Նստավայր պետության քաղաքացի չեն կամ մշտապես չեն բնակվում այդ պետությունում,

բ) հողատարածք՝ նախատեսված հյուպատոսական և բնակելի շինություններ կառուցելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմաններին համապատասխան՝ Ներկայացվող պետությունը կարող է նաև բարելավել կամ հարմարեցնել շինությունները, դրանց մասերը կամ հողատարածքները, որոնք նախատեսված են, համապատասխանաբար, հյուպատոսական կամ բնակելի շինությունների կամ դրանց կառուցման համար:

3. Նստավայր պետությունը անհրաժեշտության դեպքում համապատասխան օգնություն և օժանդակություն է ցուցաբերում Ներկայացվող պետությանը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրավունքները իրականացնելու ընթացքում:

4. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, թե Ներկայացվող պետությունն ազատվում է Նստավայր պետության՝ շինարարությունը, քաղաքաշինությունը, շրջանայնացումը, հողօգտագործումը և այն բնակավայրում մշակութային հուշարձանների պահպանումը կարգավորող օրենսդրությունը չկատարելու համար պատասխանատվությունից, որտեղ գտնվում են կամ կգտնվեն համապատասխան հողատարածքները, շենքերը կամ այդ շենքերի մասերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։