Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10. Դուստր բանկ
Հոդված 10. Դուստր բանկ
Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով բանկը համարվում է դուստր, եթե մեկ այլ անձ ունի`
ա) տվյալ բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելին, եթե տվյալ բանկը բաժնետիրական ընկերություն է.
բ) տվյալ բանկի կանոնադրական հիմնադրամում` հիսուն տոկոսը գերազանցող բաժնեմաս, եթե տվյալ բանկը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է: