Գլուխ 5 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 45. ԲԱՆԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ
Հոդված 45. ԲԱՆԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ
1. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
2. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են` կանոնադրական հիմնադրամը, չբաշխված շահույթը և Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տարրերը:
3. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանում է Կենտրոնական բանկը: Առանձին նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունը ընդհանուր կապիտալի հաշվարկում: