Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 60. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 60. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Կենտրոնական բանկի կողմից բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել, եթե`

ա) բանկի կանոնադրական հիմնադրամը կամ ընդհանուր կապիտալի այլ տարրերը համալրվել են օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.

բ) բանկը բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ է իրականացրել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.

գ) բանկի կանոնադրությունը, մասնաճյուղի կանոնակարգը փոփոխվել և լրացվել են օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.

դ) խախտվել են բանկի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները.

ե) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։