Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Բանկերի ինքնուրույնությունը

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 11. Բանկերի ինքնուրույնությունը

1. Արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա` նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բանկի ղեկավարի վրա ապօրինաբար ներգործելու կամ բանկի ընթացիկ գործունեությանն ապօրինաբար միջամտելու հետևանքով բանկին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Կառավարությունը և բանկերը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը և բանկերը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:

4. Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը, այդ թվում` գույքի վերագնահատումը:

Հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։