Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Բանկային ավանդ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 5. Բանկային ավանդ

1. Բանկային ավանդ է համարվում բանկ ներդրված այն ավանդը, որը, համաձայն գործարքի պայմանների`

ա) ենթակա է վերադարձման հատուցմամբ կամ առանց հատուցման` գումարը տրամադրողի (ավանդատուի) առաջին իսկ պահանջով կամ ավանդատուի և բանկի միջև համաձայնեցված ժամկետում.

բ) չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկը ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ.

գ) չի տրամադրվել որպես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում, կամ որպես պարտավորության ապահովման միջոց:

2. Բանկային ավանդ է համարվում նաև բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ նման այլ հաշիվը, ինչպես նաև բանկային ավանդի վրա հաշվարկված, բայց ավանդատուին չվճարված տոկոսները կամ այլ հատուցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։