Հոդված 32. Լիցենզիայի անվավեր ճանաչումը և դրա իրավական հետևանքները
Հոդված 32. Լիցենզիայի անվավեր ճանաչումը և դրա իրավական հետևանքները
1. Լիցենզիան Կենտրոնական բանկի հայցով անվավեր է ճանաչվում դատական կարգով, եթե բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը լիցենզիա է ստացել լիցենզավորման ընթացակարգում ներկայացրած կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա:
2. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշումն անմիջապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում` օրենքով սահմանված կարգով:
3. Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը:
4. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին պետք է անմիջապես գրավոր հաղորդվի շահագրգիռ բանկին կամ մասնաճյուղին: