Հոդված 65. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 65. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`
ա) խախտվել են սույն օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները.
բ) բանկը լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում բանկային գործունեություն չի իրականացրել.
գ) բանկը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում չի կատարել խախտումները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հանձնարարականը.
դ) դադարել է բանկի գործունեությունը:
2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա բանկն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից: