Հոդված 29. Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները
Հոդված 29. Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները
1. Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ: Դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են հետևյալ պայմանները`
ա) Կենտրոնական բանկի կողմից սահմանված` բանկերի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափի լրիվ համալրումը.
բ) բանկային գործունեության համար ձեռք բերված կամ վարձակալված տարածքը և նրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին և բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրին.
գ) ստեղծվել են բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը և գործառնական համակարգը.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների որակավորումը, մասնագիտական համապատասխանությունը բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին: Կենտրոնական բանկը կարող է քննել բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` նաև օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմնի համաձայնությունը Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական հավանությունը և գրանցումը ուժը կորցնում են: