Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 61. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 61. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

բ) տուգանք.

գ) բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացում.

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը բանկերին չի ազատում օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված պատասխանատվությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։