Գլուխ 4 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 39. ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հոդված 39. ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
1. Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսել, քան այլ անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի հետ կապված անձանց հետ կնքված` վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսող գործարքները անվավեր են:
2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով բանկի հետ կապված անձանց թվին են դասվում`
ա) բանկի ղեկավարները.
բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.
գ) սույն մասի «ա» և «բ» կետերում նշված անձանց հետ փոխկապակցված և համագործակցող անձինք.
դ) բանկի հետ փոխկապակցված անձինք: