Հոդված 58. ԲԱՆԿԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
Հոդված 58. ԲԱՆԿԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
1. Յուրաքանչյուր տարին բանկերը ստուգվում են օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից: Անկախ աուդիտային կազմակերպություն նշանակում է բանկը` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Անկախ աուդիտային կազմակերպությունը`
ա) օժանդակում է բանկի ֆինանսական հաշվետվությունների պատշաճ ձևակերպումը.
բ) պատրաստում և (կամ) ստուգում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները և ներկայացնում է աուդիտային եզրակացություն այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ են արտահայտում բանկի ֆինանսական վիճակը.
գ) ստուգում է բանկի վերստուգիչ հանձնաժողովի կազմակերպման և գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին:
Այն բանկերում, որոնց ընդհանուր կանոնադրական հիմնադրամը չի գերազանցում Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարը, բանկի աուդիտային ստուգումը կարող է իրականացնել տվյալ բանկի վերստուգիչ հանձնաժողովը, եթե Կենտրոնական բանկը այլ կարգ չի սահմանել:
2. Կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին վեց ամսվա ընթացքում հրավիրել աուդիտային գործունեություն իրականացնող անկախ աուդիտային կազմակերպություն և հրապարակել նրա եզրակացությունը:
3. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում բանկերի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո վեցամսյա ժամկետում: