Հոդված 22. Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը
Հոդված 22. Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը
1. Բանկի ղեկավարներ են բանկի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը, բանկի վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները, ինչպես նաև բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
2. Բանկի ղեկավար չեն կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.
բ) դատավճռով որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.
դ) այն անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը.
ե) օրենքով սահմանված դեպքերում` այլ անձինք:
3. Բանկի նշանակվող և ընտրվող ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
4. Անկախ բանկի կազմակերպական-իրավական տեսակից` բանկերի և դրանց ղեկավարների վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65, 66, 67 և 68 հոդվածները: