Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 71. ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 71. ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

Կենտրոնական բանկի կողմից միաձուլման գործարքը հաստատելուց և գրանցելուց հետո`

ա) միաձուլման գործարքի կողմ հանդիսացող բանկերը միաձուլվում են պահպանվող բանկի հետ և, բացառությամբ պահպանվող բանկի, մնացած բոլոր բանկերի գործունեությունը դադարում է, իսկ դրանց բանկային գործունեության լիցենզիաներն ուժը կորցնում են.

բ) միաձուլված բանկերի ամբողջ գույքը և մյուս միջոցներն անցնում են պահպանվող բանկին` սեփականության իրավունքով.

գ) պահպանվող բանկը ստանձնում է միաձուլված բանկերի բոլոր պարտավորությունները.

դ) մինչև միաձուլման գործարքը միաձուլված բանկերի հանդեպ հարուցված իրավական վարույթները կարող են շարունակվել պահպանվող բանկի մասնակցությամբ.

ե) միաձուլման ծրագրով նախատեսված պահպանվող բանկի կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումներն իրավական ուժ են ստանում.

զ) միաձուլվող յուրաքանչյուր բանկի բաժնետոմսերը (բաժնեմասերը), որոնք ըստ միաձուլման ծրագրի ենթակա են փոխանակման, պահպանվող բանկի կամ այլ անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի), պարտավորությունների և այլ արժեթղթերի, դրամական և այլ միջոցների հետ համարվում են փոխանակված.

է) միաձուլված յուրաքանչյուր բանկի նախկին բաժնետերերը կարող են օգտվել միայն միաձուլման ծրագրով և օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։