Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 63. ՏՈՒԳԱՆՔԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 63. ՏՈՒԳԱՆՔԸ

1. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է բանկի թղթակցային հաշվից` հօգուտ պետական բյուջեի:

2. Տուգանքը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում:

3. Յուրաքանչյուր խախտման համար բանկից գանձվող տուգանքի չափը սահմանում է Կենտրոնական բանկը, ընդ որում`

ա) տնտեսական նորմատիվի յուրաքանչյուր խախտման համար, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններն ուշացնելու համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի հինգ տոկոսը: Սույն դրույթը չի տարածվում պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման վրա.

բ) բանկային օրենսդրության յուրաքանչյուր այլ խախտման համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի մեկ տոկոսը:

4. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի ծանր ֆինանսական կացությանը:

5. Կենտրոնական բանկը բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելու, հաշվետվություններն ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու համար կարող է բանկի ղեկավարների, բացառությամբ ստորաբաժանումների ղեկավարների և խորհրդի անդամների, նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափով: Նշված անձանց վրա դրված տուգանքները դատարանի որոշմամբ բռնագանձվում են նրանց անձնական միջոցներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։