Հոդված 25. Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 25. Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը
Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) նախաձեռնող անձանց կամ օտարերկրյա բանկի միջնորդագիրը.
բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` օտարերկրյա բանկի հիմնադիր փաստաթղթերը և մասնաճյուղի կանոնակարգի նախագիծը.
գ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով` ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որն իր մեջ ներառում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, նախատեսվող ֆինանսական գործառնություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ակտիվների, պասիվների մոտավոր կազմը, կառուցվածքը, շահույթների և վնասների պլանային հաշվարկն առաջին երկու տարում: