Գլուխ 4 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 36. ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ: ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ
Հոդված 36. ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ: ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ
1. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում` դրա հաշվին շահաբաժիններ բաշխելը կամ այլ կերպ արգելվում է:
2. Բանկի բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը: