Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 74. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 74. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

1. Բանկի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով` բանկը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: Այն կազմվում է առնվազն հինգ անդամներից:

2. Բանկի լուծարային հանձնաժողովը հանդիսանում է բանկի իրավահաջորդը:

3. Լուծարային հանձնաժողով ստեղծվելուց հետո երեք օրվա ընթացքում բանկը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։