Հոդված 70. ԴՈՒՍՏՐ ԲԱՆԿԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ՄԱՅՐ ԲԱՆԿԻ ՀԵՏ
Հոդված 70. ԴՈՒՍՏՐ ԲԱՆԿԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ՄԱՅՐ ԲԱՆԿԻ ՀԵՏ
1. Այն բանկը (մայր բանկ), որն ունի դուստր բանկի յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսերի (բաժնեմասերի) իննսուն տոկոսը կամ ավելին, կարող է իր տնօրենների խորհրդի որոշմամբ միաձուլել դուստր բանկն իր հետ` առանց իր կամ դուստր բանկի բաժնետերերի համաձայնության:
2. Միաձուլման ծրագիրը սահմանում է`
ա) դուստր բանկի և մայր բանկի ֆիրմային անվանումը.
բ) միաձուլման կարգը, պայմանները և ժամկետները.
գ) դուստր բանկի բաժնեմասերը մայր բանկի կամ այլ անձի բաժնեմասերի, պարտավորությունների կամ այլ արժեթղթերի, դրամի կամ այլ միջոցների հետ ամբողջությամբ կամ մասամբ փոխանակելու եղանակն ու ձևը:
3. Մայր բանկը ծանուցում է միաձուլման համառոտ ծրագիրը դուստր բանկի յուրաքանչյուր բաժնետիրոջը: Այդ ծանուցումը կատարելուց հետո ոչ շուտ, քան երեսուն օր հետո մայր բանկը տվյալ գործարքը ներկայացնում է Կենտրոնական բանկի հաստատմանը և գրանցմանը` համաձայն սույն օրենքի 68 հոդվածի: