Գլուխ 2 · ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 16. Բանկի գործառնական գրասենյակները (կետերը)
Հոդված 16. Բանկի գործառնական գրասենյակները (կետերը)
1. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված գրասենյակը (կետը), որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից կարող է իրականացնել բանկային և (կամ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնությունների մի մասը:
2. Բանկի գործառնական գրասենյակը (կետը) ստեղծվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: