Հոդված 19. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու սահմանափակումները
Հոդված 19. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու սահմանափակումները
1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին կարող են ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Կենտրոնական բանկը համապատասխան դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննում է այն:
2. Կենտրոնական բանկը կարող է դիմումը մերժել` տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե տվյալ գործարքը ուղղված է կամ հանգեցնում է ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ եթե տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 35 հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: