Հոդված 26. Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը
Հոդված 26. Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը
1. Սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով և կարգով ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է միջնորդագիրը և նախնական հավանություն է տալիս կամ մերժում միջնորդագիրը: Կենտրոնական բանկը կարող է մերժել միջնորդագիրը, եթե`
ա) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեությունը կհակասի օրենքներին և այլ իրավական ակտերի.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևին.
գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` օտարերկրյա բանկն իրավասու չէ բանկային գործունեություն իրականացնել իր գրանցման և հիմնական գործունեության վայրի երկրում կամ Կենտրոնական բանկը գտնում է, որ օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմինները տվյալ բանկի և նրա մասնաճյուղերի` որպես միասնական համակարգի, գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն են իրականացնում:
2. Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում նախնական հավանություն տալու միջնորդագիրը պաշտոնապես չի մերժում, միջնորդագիրը ներկայացնող անձանց տեղեկացնելով մերժման հիմքերի մասին, ապա նախնական հավանությունը համարվում է տրված, ընդ որում` միջնորդագիր ներկայացնող անձի առաջին իսկ պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է մեկօրյա ժամկետում դիմողին տրամադրել նախնական հավանության մասին իր որոշումը: