Գլուխ 3 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 30. Գրանցման և լիցենզավորման հետ կապված վճարները
Հոդված 30. Գրանցման և լիցենզավորման հետ կապված վճարները
Լիցենզիա ստանալու նախնական հավանության միջնորդագիրը, բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, ինչպես նաև կորցրած լիցենզիան վերականգնելու դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելիս` բանկից, օտարերկրյա բանկի մասնաճյուղից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով: