Գլուխ 3 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 31. Բանկերի գրանցումների մատյանը
Հոդված 31. Բանկերի գրանցումների մատյանը
Կենտրոնական բանկը վարում է բանկերի, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաև բանկերի և օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների կենտրոնական գրանցումների մատյանը, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները`
ա) գրանցման վկայականի համարանիշը.
բ) գրանցման ամսաթիվը.
գ) բանկի կազմակերպական-իրավական տեսակը, բանկի ֆիրմային անվանումը.
դ) բանկի իրավաբանական հասցեն.
ե) բանկի հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) կազմը.
զ) բանկի կանոնադրական հիմնադրամի չափը.
է) բանկի կողմից դուստր բանկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնելու դեպքում` նրանց գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը.
ը) բանկի գործունեության դադարման մասին: