Գլուխ 4 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 41. ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 41. ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է օրենքով սահմանված կարգով սահմանափակումներ նախատեսել վարկերի և ներդրումների առանձին տեսակների համար կամ դրանց իրականացման հատուկ կարգ սահմանել: Տվյալ սահմանափակումները կարող են տարբեր լինել բանկերի տարբեր խմբերի համար` ելնելով դրանց հիմնական կամ ընդհանուր կապիտալի չափից: Առանձին բանկի համար նման սահմանափակումներ կամ կարգ սահմանվել չի կարող: