Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Հոդված 44. ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 44. ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները`

ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.

բ) բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.

գ) բանկի իրացվելիության նորմատիվները.

դ) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.

ե) բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.

զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը.

է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.

ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը:

2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար:

3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։