Գլուխ 6 · ՀԱՇՎԵԿՇԻՌԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 55. ՀԱՇՎԵԿՇԻՌԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 55. ՀԱՇՎԵԿՇԻՌԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան և եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ: Կենտրոնական բանկը կարող է սահմանել հաշվետվությունների ներկայացման նաև այլ պարբերականություն:
2. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանք ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկը` հաշվի առնելով միջազգային ստանդարտները: