Գլուխ 7 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 62. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
Հոդված 62. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և մեղավոր բանկը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած բանկի համար:
3. Նախազգուշացումը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում: