Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 64. ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀԵՌԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 64. ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀԵՌԱՑՈՒՄԸ

Բանկի ղեկավարները հեռացվում են զբաղեցրած պաշտոններից բանկի խորհրդի որոշմամբ` Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ, եթե`

ա) բանկի ղեկավարը կամ ղեկավարները միտումնավոր կերպով խախտել են օրենքները և այլ իրավական ակտերը.

բ) պաշտոնավարման ընթացքում վարում են անհիմն և վտանգավոր գործունեություն.

գ) ղեկավարի կամ ղեկավարների գործողությունների հետևանքով բանկը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.

դ) գործունեության ընթացքում կատարում են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ բանկի հաճախորդների շահերին.

ե) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում` բանկի և բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։