Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 66. ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 66. ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

1. Սույն օրենքի 65 հոդվածով նախատեսված հիմքերով բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:

2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից` բացառությամբ սույն օրենքով նախատեսված գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը:

3. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։