Գլուխ 8 · ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 67. ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 67. ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
1. Բանկի վերակազմավորումը բանկի միաձուլումն է մեկ այլ բանկի հետ, բանկի վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի` առանց լուծարման ընթացակարգ անցնելու:
2. Բանկի վերակազմավորումը կատարվում է բանկի կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ, ինչպես նաև դատարանի որոշմամբ` «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում: