Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 69. ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 69. ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ

1. Մեկ կամ մի քանի բանկեր կարող են միաձուլվել, եթե գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր բանկի կառավարման բարձրագույն մարմինը տվյալ բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով այդ մասին որոշում է ընդունում և հաստատում է միաձուլման ծրագիրը:

2. Միաձուլման ծրագիրը սահմանում է միաձուլվող բանկի անվանումը և այն բանկի անվանումը, որի հետ այն միաձուլվում է, միաձուլման կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։