Գլուխ 9 · ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 75. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 75. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Լուծարային հանձնաժողովն իր նշանակումից հետո երկշաբաթյա ժամկետում`
ա) հաշվեգրում և գնահատում է լուծարվող բանկի ակտիվներն ու պասիվները.
բ) հայտնաբերում է բանկի պարտապաններին և սահմանում է լուծարվող բանկի կողմից տրված վարկերի ժամկետից շուտ վերադարձնելու կարգը.
գ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.
դ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի նկատմամբ առկա պարտավորությունների ապահովման ուղղությամբ.
ե) որոշում է բանկի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը: