Գլուխ 9 · ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 77. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 77. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
1. Լուծարային միջոցների բաշխումից հետո լուծարային հանձնաժողովը հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկին` իր գործունեության արդյունքների վերաբերյալ:
2. Ներկայացված հաշվետվությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատվելուց հետո բանկը համարվում է լուծարված, իսկ լուծարային հանձնաժողովն ազատվում է բանկի լուծարման հետ կապված պարտավորություններից:
3. Բանկի լուծարման մասին Կենտրոնական բանկում վարվող բանկերի գրանցումների մատյանում և ձեռնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում է կատարվում:
4. Լուծարային հանձնաժողովը բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանք է հրապարակում: