Գլուխ 9 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Հոդված 150. Կարգապահական տույժի նշանակման ժամկետն ու կարգը
Հոդված 150. Կարգապահական տույժի նշանակման ժամկետն ու կարգը
Կարգապահական տույժեր նշանակվում են ադմինիստրացիայի կողմից զանցանքը հայտնաբերվելուն պես:
Մինչև տույժ նշանակելը պետք է բացատրություն պահանջվի աշխատանքային կարգապահությունը խախտողից:
Տույժ նշանակվում է, եթե մեկ ամսից ավելի չի անցել զանցանքի հայտնաբերման օրից, չհաշված աշխատողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:
Տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել զանցանքի կատարման օրից:
Տույժը հայտարարվում է հրամանով (կարգադրությամբ) և աշխատողին հաղորդվում է նրանից ստորագրություն վերցնելով: