Անցնել բովանդակությանը
Գլուխ 14 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ

Հոդված 237. Աշխատանքային վեճերի լուծման համար դիմելու ժամկետների մասին

գործել է մինչև 2004-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 237. Աշխատանքային վեճերի լուծման համար դիմելու ժամկետների մասին

Բանվորներն ու ծառայողները աշխատանքային վեճերի հանձնաժողովին կարող են դիմել երեքամսյա ժամկետում այն օրից, երբ նրանք իմացել էին կամ պետք է իմանային իրենց իրավունքի խախտման մասին, իսկ աշխատանքից արձակման գործերի առթիվ` շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին` մեկամսյա ժամկետում, արձակման հրամանի հանձնման օրվանից հաշված:

Աշխատողների կողմից ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված նյութական վնասի գանձման հարցերով ադմինիստրացիայի կողմից դատարանին դիմելու համար սահմանվում է մեկ տարի ժամկետ աշխատողի պատճառած վնասի հայտնաբերման օրվանից:

Նույն ժամկետներն են կիրառվում նաև ենթակայության կարգով վերադաս մարմնի կամ դատախազի կողմից դատարան դիմելիս:

Սույն հոդվածով սահմանված ժամկետները հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում դրանք կարող են վերականգնել համապատասխանաբար աշխատանքային վեճերի հանձնաժողովը և դատարանը:

Այն գանգատները, որոնք տրվում են աշխատանքում վերականգնելը մերժելու մասին դատարանի վճիռը կամ ենթակայության կարգով վերադաս մարմնի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի անցնելուց հետո, քննարկման ենթակա չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։