Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Հոդված 12. Մաքսային մարմինների գտնվելու վայրերը և աշխատանքային ժամերը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 12. Մաքսային մարմինների գտնվելու վայրերը և աշխատանքային ժամերը

1. Մաքսային մարմինները գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցման կետերում (այսուհետ՝ անցման կետ)։ Մաքսային մարմինների տեղակայման վայրեր են համարվում նաև կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` մաքսային ձևակերպման վայրերը և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսված վայրերը:

2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ապրանքների կանոնավոր մատակարարում իրականացնող՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, տրանսպորտային և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փոստային կապի կազմակերպությունների նախաձեռնությամբ մաքսային կետերն ու մաքսատների կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել նշված անձանց պատկանող շինություններում` Կառավարության որոշմամբ։

3. Մաքսային ձևակերպումն իրականացվում է դրա համար կոմիտեի կողմից որոշված վայրերում` մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում:

4. Մաքսային մարմինների աշխատանքային ժամերը սահմանում է կոմիտեն:

5. Ապրանքներ տեղափոխող անձի խնդրանքով և վերջինիս հաշվին ապրանքների մաքսային ձևակերպումը կատարող մաքսային մարմինը Կառավարության սահմանած կարգով մաքսային ձևակերպումը կարող է իրականացնել այլ վայրում և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս:

(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։