Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԳլուխ 24 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Հոդված 167. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 167. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները

1. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխելու դեպքում ապրանքները կարող են հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ մեկ ծածկագրով` մինչև ապրանքների տեղափոխումը ստացված դասակարգման վերաբերյալ կոմիտեի նախնական որոշման առկայության դեպքում` կոմիտեի ղեկավարի կամ նրա լիազորած անձի թույլտվության հիման վրա:

Սույն մասով նախատեսված որոշումը պետք է պարունակի տեղեկություններ` հայտարարատուի մասին, ավարտուն կամ կոմպլեկտավորված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի և ներկայացված ապրանքների՝ այդ ծածկագրին համապատասխանության մասին, ապրանքների տեղափոխման ժամկետի մասին, ինչպես նաև կարող է պարունակել այլ կողմնորոշիչ տեղեկություններ` կոմիտեի հայեցողությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվությունը գործում է առավելագույնը մեկ տարի ժամկետով և կարող է երկարաձգվել ևս վեց ամսով` հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա:

(167-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։