ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 20. Մաքսային գործի և մաքսային մարմինների իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը
Հոդված 20. Մաքսային գործի և մաքսային մարմինների իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը
1. Մաքսային մարմիններն անձանց տրամադրում են պարզաբանումներ Միության մաքսային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
2. Մաքսային մարմինների կողմից պարզաբանման տրամադրումն իրականացվում է անվճար հիմունքներով` բանավոր կամ գրավոր։ Անձի կողմից գրավոր հարցման դեպքում մաքսային մարմինը պարտավոր է տեղեկությունները ներկայացնել գրավոր:
3. Մաքսային մարմինը պատասխանատվություն չի կրում իր հրապարակած իրավական ակտերի կամ պարզաբանման ձևերով տրամադրած տեղեկատվության խեղաթյուրման արդյունքների կամ առանց մաքսային մարմնի գիտության և հսկողության հրապարակված իրավական ակտերի համար: