Հոդված 144. Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը
Հոդված 144. Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը
1. Սույն օրենքի 143-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետությանը հանձնված ապրանքները ենթակա են տնօրինման մաքսային մարմինների կողմից:
2. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փոխանցվում են Կառավարության կողմից` պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնելու համար լիազորված պետական մարմին, բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ օրենքով սահմանված է տնօրինման հատուկ կարգ։
3. Տնօրինման գործողություններ են համարվում`
1) ապրանքների տեղափոխումը և պահեստավորումը` դրանց համար հատուկ հարմարեցված վայրերում.
2) ապրանքների իրացման նպատակով իրականացվող գործողությունները, այդ թվում` դրանց առանձին խմբաքանակների մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն.
3) ապրանքների իրացումը:
4. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքները կարող են իրացվել աճուրդային կարգով կամ ուղղակի վաճառքով` կոմիտեի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում:
5. Ապրանքների ուղղակի վաճառքի դեպքում դրանց իրացման գները որոշում են մաքսային մարմինները և համաձայնեցնում ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա լիազորած անձի հետ: Ընդ որում, ապրանքների իրացման գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից` հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը:
6. Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և վաճառքի կազմակերպման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների հինգ տոկոսի հաշվին:
(144-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)