ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 34 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 213. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումը և տնօրինումը
Հոդված 213. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումը և տնօրինումը
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումն ու տնօրինումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներով։
2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, բացառությամբ սույն օրենքի 214-րդ և 215-րդ հոդվածներով սահմանված դեպքերի։