Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 31 · «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 191. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների մաքսային ձևակերպումը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 191. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների մաքսային ձևակերպումը

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և տվյալ ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները սահմանվում են Միության Մաքսային օրենսգրքի 239-րդ և 240-րդ հոդվածներին համապատասխան։

2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացնում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման համար Կառավարության սահմանած կարգով թույլտվություն ստացած անձը կամ անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձը։

(191-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։